Ըստ հունիսին թուրքական խորհրդարան ներկայացված տեխնիկական համաձայնագրի՝ Կատարը կարող է իր 36 կործանիչներն ու 250 զինծառայողներին ուղարկել Թուրքիա՝ վերապատրաստման համար, հաղորդում է MEMO գործակալությունը:
Թուրք գեներալ Յաշար Գյուլերն ու Կատարի նրա պաշտոնակիցը մարտին համաձայնագիր են ստորագրել: Պաշտոնական փաստաթղթում ասվում է, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում Կատարի ՌՕՈՒ-ն կարող է վերապատրաստում անցնել Թուրքիայում: Փաստաթուղթը նաեւ պայմանագիրը մեկ տարով երկարացնելու հնարավորություն է տալիս:
Գործարքը ուժի մեջ կմտնի միայն խորհրդարանի հաստատումից հետո: Գործակալությունը նշում է, որ այս հավանությունը «գրեթե հաստատ տեղի կունենա առաջիկա շաբաթների ընթացքում՝ ասամբլեայում իր կողմնակիցների ճնշող մեծամասնության պատճառով»:
Մեջբերված փաստաթղթում նշվում է նաեւ, որ Անկարան այդ գործարքը դիտարկում է որպես իր մոտ դաշնակից Կատարի հետ ռազմական համագործակցությունն ընդլայնելու միջոց:
Ըստ համաձայնագրի պայմանների՝ Կատարը Թուրքիայում օդանավերի եւ անձնակազմի տեղակայումից երկու ամիս առաջ պետք է Անկարային տեղեկացնի: Կատարի անձնակազմը վերապատրաստման ընթացքում պետք է ունենա նաեւ թուրք օդաչու՝ որպես դիտորդ:





























