Այսօր՝ հուլիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:   Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 17:10-ի սահմաններում, Opel Zafira մակնիշի ավտոմեքենան, Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհի 12 կմ հատվածում, Հարթագյուղ գյուղի վարչական տարածքում՝ դեպի Սպիտակ ընթանալիս, ուժեղ կարկուտի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով, կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:  

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Սպիտակի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը:   Ավտոմեքենայում եղել են 4 հոգի, որոնց Սպիտակի հիվանդանոցի բժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, որոնցից 3-ը հրաժարվեցին հիվանդանոց տեղափոխվել, իսկ մեկին տեղափոխեցին «Սպիտակ» բժշկական կենտրոն: 

Ոստիկանությունը պարզում է վարորդի, վիրավորի և տեղում բուժօգնություն ստացած անձանց ինքնությունը: