Թուրքիայում տարեկան գնաճը հասել է երկամյա առավելագույնին, հաղորդում է Reuters-ը:

Թուրքական վիճակագրական ինստիտուտի տվյալներով՝ ամսական սպառողական գների ինդեքսը բարձր է սպասումներից՝ բարձրանալով 1,94%-ով, կանախտեսվում էր 1,50% մակարդակ:

Վերջին 4 տարիների ընթացքում գնաճը չափում էր երկնիշ թվերով լիրայի արժեզրկման, վարկունակության նվազեցման պատճառով: