Տասնյակ պատմական կամուրջներ հայտնվել են ոչնչացման սպառնալիքի տակ:
Highways England ընկերությունը, որը զբաղվում է Մեծ Բրիտանիայում ճանապարհային ենթակառուցվածքների սպասարկմամբ, ծրագրում է ազատվել տասնյակ պատմական կամուրջներից, որոնք կառուցվել են 18-19-րդ դարերում, գրում է Daily Mail-ը:
Բրիտանացի ակտիվիստները դա անվանել են «մշակութային վանդալիզմ»:
Տարեսկզբին անգլիական Հորսփափ գյուղում երկաթուղային կամուրջը փրկել են ոչնչացումից:
Ակտիվիստները Highways England-ից պահանջում են քննարկել հին կառույցները հետիետնային կամ հեծանվային երթուղու համար օգտագործելու հնարավորությունը:
Highways England-ը Անգլիայում, Շոտլանդիայում եւ Ուելսում ղեկավարում է հազարավոր երկաթուղային կամուրջներ եւ ճանապարհներ:
2020 թվականին ընկերությունը կազմել է ցուցակ 143 շինությունից, որոնք գտնվում են ամենավտանգավոր վիճակում:





























