ԱՄՆ Ֆլորիդա նահանգում տղամարդը զբաղվել է մաքրությամբ եւ լոտոյի տոմս գտել, որի շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահել, հաղորդում է UPI-ն:

54-ամյա Քենեթ Մորգանը որոշել է կարգի բերել տունը: Արկղերից մեկում նա նկատել է Powerball լոտոյի տոմս, որը գնել էր գարնանը եւ մոռացել:

«Ես ստուգեցի թվերը եւ հայտնաբերեցի, որ մեկ միլիոն դոլար եմ շահել: Ես շոկի մեջ էի»,-խոստովանել է Մորգանը:

Գումարը կստանա ոչ միայն հաղթողը , այլ նաեւ գինու խանութը, որտեղից տղամարդը գնել է երջանիկ տոմսը: