ՀՀ սահմանադրական դատարանում 4 քաղաքական ուժերի դիմումերի հիման վրա 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցով նիստին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից կմասնակցեն ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, քարտուղար Արմեն Սմբատյանը և անդամ Նունե Հովհաննիսյանը:
ԿԸՀ արտահերթ նիստում այսօր՝ հուլիսի 8-ին, նախագահ Տիգրան Մուկուչյանը հիշեցրեց, որ 4 քաղաքական ուժերի կողմից ներկայացվել են դիմումներ, որոնցով վիճարկվում են 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Ներկայացված դիմումով պատասխանող հանդես է գալիս ԿԸՀ-ն:
Հիշեցնենք, որ ՍԴ նիստը նշանակված է հուլիսի 9-ին: Հարցի քննությունը չի կարող տեւել 15 օրից ավելի:





























