Մեծ բուրգի պատերի մոտ հայտնաբերված Քեոփս փարավոնի երկրորդ գերեզմանային նավակի պեղման աշխատանքները սկսվել են տասնհինգ տարի առաջ: Պեղումները կատարվում էին գիտնականների ճապոնա-եգիպտական համատեղ խմբի կողմից: Երկարամյա տարիների աշխատանքի ավարտի մասին պատմում է Ahram Online թերթը:
Պատմաբաններն ու հնագետները աներեւակայելի տքնաջան աշխատանք են կատարել՝ անհնար էր նավն ամբողջությամբ հանել, իսկ հետո օրեցօր մեկուկես տասնամյակ գիտնականները մաս-մաս հանում էին այն ավազից: Ընդհանուր առմամբ, գիտնականներին հաջողվել է գտնել փայտի մոտ երկու հազար բեկոր: Հայտնաբերվելուն պես բեկորներն ուղարկվում էին թանգարան՝ վերականգնման, պահպանման եւ հետագա ուսումնասիրության համար:
Վերականգնողներն ու հնագետները համարյա զուգահեռ էին աշխատում, եւ, հետեւաբար, չնայած այն բանին, որ պեղումներն արդեն ավարտվել էին, թանգարանի աշխատակիցները պատրաստ էին Եգիպտական Մեծ թանգարանում աշխարհին ներկայացնել ավելի քան հազար ցուցանմուշ: Այժմ պատմաբանները նախատեսում են մանրամասն ուսումնասիրել միասին հավաքված բեկորները, այնուհետեւ փորձել վերականգնել աշխարհի ամենահայտնի կառավարիչներից մեկի երկրորդ հուղարկավորության նավը:
Այս ցուցադրության համար կկառուցվի առանձին շենք, որտեղ կներկայացվեն միայն Քեոփս փարավոնի հուղարկավորության նավերը եւ հարակից որոշ գտածոներ:





























