Կլիմայագետների միջազգային խմբի՝ Հյուսիսային Ամերիկայի որոշ հատվածներում աննախադեպ տապի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գլոբալ տաքացման հավանականությունը, որը պայմանավորված է մարդու գործունեությամբ, ավելացել է առնվազն 150 անգամ, հայտնել է Skynews-ը:

Կանադայում Բրիտանական Կոլումբիայի Լիտոն բնակավայրը զգալիորեն ավերվել է անտառային հրդեհների պատճառով նրանից հետո, երբ հունիսի 29-ին գրանցվեց 49,6 աստիճան ռեկորդային ջերմաստիճան: Ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով հարյուրավոր բնակիչներ են մահացել ԱՄՆ Օրեգոն եւ Վաշինգտոն նահանգներում:

Գիտնականները նախազգուշացրել են, որ Երկրի կլիմայական համակարգը, հնարավոր է, անցել է շեմը, որից հետո աննշան տաքացումն անգամ հանգեցնում է ծայրահեղ ջերմաստիճանների աճի: