Ոսկին թանկանում է տնտեսության վերականգնման համար մտավախությունների ֆոնին, հաղորդում է Փրայմը:
Comex բորսայում ոսկու օգոստոսյան ֆյուչերսների գինն աճել է 0,06 տոկոսով կամ 1,15 դոլարով՝ կազմելով մեկ տրոյական ունցիայի դիմաց մինչեւ 1801,45 դոլար:
Ներդրողները մտավախություն ունեն, որ կորոնավիրուսի նոր տարբերակի տարածումը նոր ռիսկեր կբերի համաշխարհային տնտեսության վերականգնման համար:




























