Պղնձի գինը ուրբաթ առավոտյան բարձրանում է մեկ օր առաջ 1,3 տոկոս իջեցումից հետո, ի հետեւանք համաճարակաբանական իրավիճակի վատթարացման երկյուղների, վկայում են սակարկությունների տվյալները, տեղեկացնում է «Պրայմը»։
Պղնձի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը Comex բորսայում ավելացել է 0,42 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 4,2873 դոլար։
Հինգշաբթի օրվա արդյունքներով Լոնդոնի մետաղների բորսայում (LME) պղնձի մեկ տոննայի արժեքը երեք ամիս հետո մատակարարմամբ նվազել է 1,4 տոկոսով՝ 9323 դոլար, ալյումինիումինը կրճատվել է 2,3 տոկոսով՝ 2442 դոլար, ցինկինը՝ 0,85 տոկոսով՝ մեկ տոննան 2933,5 դոլար։
Ուրբաթ առավոտյան պղինձը անցել է համեմատական աճի՝ մեկ օր առաջվա 1,3 տոկոս նվազումից հետո, ինչը պայմանավորված էր ներդրողների երկյուղներով COVID-19-ի նոր՝ «դելտա» շտամի տարածման հետ կապված, որը խոչընդոտում է տնտեսության վերականգնմանը։
Այնուամենայնիվ, արդյունաբերական մետաղի գնի ավելացումը զսպում են վիճակագրական տվյալները պղնձի ամենախոշոր ներմուծողից՝ Չինաստանից։ Այսպես, տարեկան գնաճը երկրում հունիսին դանդաղել է մինչեւ 1,1 տոկոս, այն դեպքում, երբ վերլուծաբանները սպասում էին ցուցանիշի պահպանում մայիսի մակարդակին՝ 1,3 տոկոս։ Ամսական կտրվածքով սպառողական գները Չինաստանում հունիսին նվազել են 0,4 տոկոսով մեկ ամիս առաջվա 0,2 տոկոս նվազումից հետո։




























