Իսպանացի գիտնականների կողմից հրապարակված նոր ուսումնասիրության արդյունքները ապացուցում են, որ 130 միլիոն տարի առաջ ժամանակակից Իսպանիայի տարածքում ապրել են ավտոբուսի մեծության հսկայական դինոզավրեր: Իգուանոդոն կոչվող տեսակը առանձնանում էր շատ սուր ճանկերով: Դինոզավրերը առջեւի վերջույթի ստորին հատվածում ունեցել են մահաբեր ելուստ: Հետազոտությունը հրապարակվել է PLOS One գիտական ​​ամսագրում:

Դինոզավրի մարմնի երկարությունը առնվազն 8 մետր է եղել: Գիտնականները կարծում են, որ բացի սուր ճանկերից ու ելուստներից, կենդանին ունեցել է հսկայական քթանցքեր, որոնք ապահովել են հիանալի հոտառություն, ինչը առավելություն էր տալիս սնունդ հայթայթելիս:

Իգուանոդոնները նաեւ մինչեւ երեք մետր երկարությամբ ծանր պոչ են ունեցել, որը հավասարակշռության համար հեշտությամբ պահել են օդում: Այնուհանդերձ, դինոզավրը խոտակեր էին: Այս ամենը գիտնականները կարողացել են պարզել Կատալոնիայում՝ Լա Պորտելլայում հայտնաբերված բրածոյի ծնոտի ոսկորից: