ByteDance չինական խոշոր ինտերնետային ընկերությունը, որը TikTok-ի սեփականատերն է, օգոստոսի 1-ից կհրաժարվի կիրակի օրերին արտաժամյա աշխատանքից, հաղորդում է Reuters-ը:
Ընկերության ղեկավարությունն այդ որոշումը կայացրել է երկու գործոնների ազդեցության ներքո՝ արտաժամյա աշխատանքով զանգվածային դժգոհություն եւ ByteDance-ի մրցակից Kuaishou տեսահարթակի՝ արտաժամյա աշխատելուց հրաժարում:
Չինաստանում բազմաթիվ ընկերություններ աշխատում են առավոտյան իննից մինչեւ երեկոյան ինը շաբաթական վեց օր: Ավելի վաղ երկու ընկերություններն էլ հակված են եղել պահպանել «կարճ եւ երկար շաբաթների» պրակտիկան, երբ աշխատակիցներն աշխատել են յուրաքանչյուր երկրորդ շաբաթվա կիրակի օրը:
Չինաստանի աշխատանքային օրենսդրությունը պահանջում է, որ հանգստյան օրերին արտաժամյա աշխատանքի համար ընկերությունը վճարի երկու անգամ ավելին, քան աշխատանքային օրերին:
Չինաստանի իշխանությունները տարեսկզբից աշխատում են գերհոգնածության եւ կոպիտ վերաբերմունքի շուրջ աշխատակիցների բողոքների ուղղությամբ. հունվարին Pinduoduo առցանց ռետեյլերի երկու աշխատակից է մահացել գերհոգնածության հետեւանքով:





























