Բյուզանդական մետաղադրամներ են հայտնաբերվել Կեսարիայի նավահանգստում Իսրայելում: Մետաղադրամները շատ հազվագյուտ են. գիտնականները ապշել էին՝ հայտնաբերելով, որ մետաղադրամները թվագրված են 11-րդ դարով, գրում է Greek Reporter-ը:
Այդ շրջանում Կեսարիան բավականին խոշոր նավահանգստային քաղաք էր: Սակայն ընդամենը 15 օրվա ընթացքում այն գրավել էին խաչակիրները, որոնք ամբողջովին ոչնչացրել էին քաղաքը: Հարձակման ժամանակ խաչակիրներն օգտվել էին հանգամանքով, որ այդ քաղաքի բնակչությունը երկար ժամանակ ապրում էր խաղաղ եւ հարձակում չէր սպասում: Ուստի քաղաքի գրավումը նրանց համար բարդություն չէր ներկայացնում:
Մասնագետների կարծիքով՝ հենց այդ իրադարձությունն էր ստիպել բնակիչներին թաքցնել իրենց գանձարանները՝ հույս ունենալով փրկել դրանք թալանից: Ըստ ամենայնի՝ այս կամ այլ պատճառով նրանց չէր հաջողվել վերադառնալ դրանց հետեւից: Ամենայն հավանականությամբ դրանք թաքցրած մարդիկ եւ քաղաքի բնակչության մեծամասնությունը զոհվել էր զանգվածային մահապատիժների ժամանակ, որոնք կազմակերպել էին խաչակիրները:
Գիտնականները համարում են, որ այդպիսի գտածոն իրենից ներկայացնում է այն պատմական ժամանակաշրջանների ու իրադարձությունների նյութական վկայությունները, որոնց մասին պակաս հայտնի էր, եւ դա շատ արժեքավոր է:





























