Դատախազությունն անհետեւանք թողեց ընտրողներին կաշառելու մասին բոլոր հաղորդումները, որոնք առնչվում էին «Քաղաքացիական պայմանագրին»:

Այս մասին հայտնեց դատախազության ներկայացուցիչ Սեւակ Հովհաննիսյանը ՍԴ նիստում՝ կապված 4 քաղաքական ուժերի դիմումների հետ: Ստացվել է 172 դիմում հօգուտ «Հայաստան» դաշինքի կամ ներկայացուցիչների կողմից խախտումների մասին: 71 դեպք վերաբերել է կաշառելուն կամ նախընտրական կաշառք ստանալուն: 12 դեպքով քրեական գործ է հարուցվել, 160-ով ստուգումներ են անցկացվել եւ թողնվել անհետեւանք:

«Պատիվ ունեմ» դաշինքի հետ կապված եղել է 57 դիմում, 39-ը վերաբերել է ընտրողներին կաշառելուն: 17-ով քրեական գործ է հարուցվել. 40-ը մնացել է անհետեւանք:

«Քաղաքացիական պայմանագի» հետ կապված ստացվել է 84 դիմում, 13-ը՝ ընտրողներին կաշառելու հոդվածով: Բոլորը թողնվել են անհետեւանք:

«Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների ներկայացուցիչներին բերման ենթարկելու մասին հաղորդումների հետ կապված դատախազության ներկայացուցիչը հայտնեց, որ բերման է ենթարկվել 110 անձ, 20-ը կապ է ունեցել «Հայաստան դաշինքի», 39-ը՝ «Պատիվ ունեմ» դաշինքի, մնացած 51-ը՝ այլ քաղաքական ուժերի հետ: Ինչ վերաբերում է խուզարկություններին, ապա դրանք եղել են 29:

Դատախազության ներկայացուցիչն անդրադարձավ կոնկրետ դեպքերի՝ կապված քվեարկության գաղտնիության խախտմանը, պաստառների վնասմանը: Սյունիքի մարզպետի ներկայությամբ «Հայաստան» դաշինքի պաստառի վնասման փաստի հետ կապված Հովհաննիսյանը պարզաբանեց, որ օրենքը չի նախատեսում նման արարքի համար ձերբակալություն: Այս կապակցությամբ նա ընթերցեց դաշինքի ներկայացուցիչ Գոռ Մանուչարյանի հայտարարությունն այն մասին, որ դաշինքը չի պնդում քրեական գործ հարուցել: Դա բացահայտ դիսոնանս է ձերբակալության անհրաժեշտության մասին պնդումների հետ, հավելեց դատախազության ներկայացուցիչը: Դաշինքների եւ կուսակցությունների ներկայացուցիչների անօրինական ձերբակալությունների մասին պնդումները նա անհիմն համարեց: Ամփոփելով թվարկվածի արդյունքները՝ նա հայտարարեց, որ իրավապահները գործել են օրենքի տառին եւ ոգուն համապատասխան:

Անդրադառնալով վարչական ռեսուրսի կիրառման թեմային՝ նա նշեց, որ ներկայացված դեպքերը բաժանվել են երկու խմբի: Գրանցվել է խախտման 102 դեպք. 51 դեպք նախընտրական գործունեությանը մասնակցելուց հրաժարվելու պարտադրում, նույնքան դեպք ինչ-որ թեկնածուի դեմ կամ հօգուտ քվեարկելու պարտադրում, կրկնակի քվեարկելու պարտադրում: 53 դեպք վերաբերել է «Հայաստան» դաշինքին, 1 քրեական գործ է հարուցվել է, այն արդեն դատարանում է: 49 դեպք վերաբերում է «Քաղաքացիական պայմանագրին»:

Զինծառայողների պարտադրված քվեարկության մասին հաղորդումները եւս դատախազության ներկայացուցիչը հերքում է: Նրա խոսքով՝ բոլոր ստացված հաղորդումներով կամ ստուգումներ են անցկացվել կամ նյութեր են նախապատրաստվել: ԶԼՄ-ներում եւ սոցցանցերում բարձրացրած աղմուկը նա արհեստական անվանեց: Այնուամենայնիվ, մեկ քրեական գործ հարուցվել է: Այն վերաբերում է ընտրողների հատուկ խմբի քվեարկության կանոնների խախտմանը: Հիշեցնելով, որ բանակը փակ հաստատություն է հատուկ ռեժիմով՝ Հովհաննիսյանը հայտարարեց, որ սպայի ուղեկցումն անհիմն գնահատվել է որպես զինվորների «սխալ» քվեարկություն: Ինչ վերաբերում է ընտրողների եւ ստորագրությունների թվի անհամապատասխանությանը, նա հայտնեց դասակարգման 4 խմբի մասին, որոնք կարող էին նման անճշտության պատճառ դառնալ: Դա, առաջին հերթին զինծառայողների քվեարկությունն է, որոնց թիվը չի նշվում, սակայն ցուցակներում կան: Երկրորդ խումբը՝ ինչ-որ պատճառով սքանավորվել են որոշ թերթեր: Երրորդում Հովհաննիսյանը մեղադրեց քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին: Չորրորդում՝ հանձնաժողովի անփույթ աշխատանքը: Երու էջերի հետ կապված նա վստահեցրեց, որ երկրորդ օրինակում ստորագրությունները բացակայում են, այդպիսով, կրկնակի քվեարկության մասին խոսք չկա: Այն փաստը, որ հօգուտ «Հայաստան» դաշինքի ձայների վերահաշվարկի ժամանակ ձայները ավելացել են, դատախազությունում բացատրեցին անճշտությամբ եւ հանձնաժողովի անդամների հոգնածությամբ:

Էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներն ընդհանրապես ուշադրության չէին արժանանա, եթե հաղորդում տվածները չդիտարկեին դա որպես կեղծիքի հնարավորություն, շարունակեց Հովհաննիսյանը: Անջատման բոլոր դեպքերը ստուգվել են: 13 դեպքերից 7-ում հոսանքն անջատվել է քվեարկության ժամանակ, մյուսներում՝ հաշվարկի ժամանակ, քվեարկել են Գյումրիում գոյություն չունեցող տներում: Դատախազությունը դրան եւս պատասխան ունի. տներն իրականում չկան, սակայն բնակիչները 1988 թվականին գրանցված են այդ հասցեում, եւ խախտումներ չկան (դատախազը չհայտնեց՝ ինչու  բնակիչները գրանցված չեն իրենց բնակության վայրում): Այդպիսով, 887 ուսումնասիրված հաղորդումից 853-ը տեխնիկական բնույթի է, մնացած դեպքերում խախտումներ ընդհանրապես չկան: