Հազարավոր բանգլադեշցիներ գալիս են Դաքայի սահմաններից դուրս գտնվող Չարիղրամ գյուղի ֆերման՝ Ռանի (թագուհի) անունով կովին տեսնելու համար:
Ռանին սովորական կով չէ: 23 ամսական կովն ընդամենը 51 սմ հասակ ունի, քաշը՝ 28 կգ: Իր անսովոր չափի շնորհիվ այն աստղ է դարձել: BBC-ի տվյալներով՝ ավելի քան 15.000 մարդ է այցելել է ֆերմա՝ կենդանուն տեսնելու համար:
Կենդանու տերը դիմում է ներկայացրել Գինեսի ռեկորդների գրքում աշխարհի ամենափոքր կովի համար: Միջազգային կազմակերպությունը խոստացել է որոշում կայացնել երեք ամսվա ընթացքում, հայտարարել է տերը:
Ըստ Shikor Agro ֆերմայի ղեկավար Հասան Հովլադերի՝ այցելուների մեծ մասը ցանկանում է սելֆի անել Ռանիի հետ: «Մենք չէինք սպասում այդքան մեծ հետաքրքրություն: Մենք չէինք կարծում, որ մարդիկ կկարողանան գալ կորոնավիրուսի սահմանափակումների պատճառով: Բայց նրանք գալիս էին մեծ խմբերով»,- ասել է մենեջերը:





























