Նավթի համաշխարհային գները երեքշաբթի առավոտյան աճում են COVID-19 դելտա շտամի տարածման պատճառով մատակարարումների հնարավոր նվազման ֆոնին, ներդրողները գնահատում են նաեւ պահանջարկի հեռանկարները համաճարակաբանական իրավիճակի վատթարացման դեպքում, վկայում են աճուրդների տվյալները:
Brent-ի սեպտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0.31 տոկոսով՝ բարելի դիմաց հասնելով 74.33 դոլարի, WTI-ի օգոստոսյան ֆյուչերսների գինը՝ 0.24 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 74.34 դոլար:




























