Երեքշաբթի առավոտյան ոսկու գինն աճում է ԱՄՆ-ում գնաճի վերաբերյալ վիճակագրության հրապարակման սպասումով, վկայում են աճուրդների տվյալները:

New York Comex բորսայում ոսկու օգոստոսյան ֆյուչերսների գինն աճել է 0.24 տոկոսով կամ 4.35 դոլարով՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց կազմելով 1801.25 դոլար: Արծաթի սեպտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0.37 տոկոսով՝ մեկ ունցիայի դիմաց մինչեւ 26.335 դոլար: