Հռոմի պապ Ֆրանցիսկոսը եւս մի քանի օր կանցկացնի հիվանդանոցում, որտեղ հուլիսի սկզբին վիրահատել էին նրա աղիները։ Վատիկանում նշել են, որ հոսպիտալացման ոչ մեծ երկարացումը կարեւոր է հետվիրահատական վերականգնման համար, տեղեկացնում է «Euronews»-ը։
Ֆրանցիսկոսը հիվանդանոցից դուրս էր գրվելու անցած շաբաթվա վերջին։ Կիրակի նա օրհնել է հավատացյալներին իր հիվանդասենյակի պատշգամբից։ Ներկաները նշել են, որ հովվապետը առույգ տեսք ուներ։





























