83 ընտրատեղամասերում ԿԸՀ հայտնաբերած խախտումները կասկածի տակ են դնում ընտրությունների արդյունքները: Այս մասին ՍԴ նիստում եզրափակիչ ելույթում հայտարարեց «Հայոց հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Գալստյանը: Նա հիշեցրեց, որ 658 ընտրատեղամասերում քվեաթերթիկները պահվել են ոչ այնպես, ինչպես դա պահանջում է օրենքը:
Չնայած նրան, որ ԿԸՀ նախագահը հակառակի մասին է խոսում, կուսակցությունը պատասխանը սպառիչ չի համարում:
Խոսելով այն մասին, որ ավելի վաղ ԿԸՀ նախագահը հայտարարել է, որ առանց դրոշմանիշի քվեաթերթիկները փաստաթուղթ չեն, Գալստյանը նկատեց, որ քվեաթերթիկները տրվում են հանձնաժողովներին ընտրողների թվում՝ պլյուս 5 տոկոս: Նա հիշեցրեց, որ արդեն կա կեղծ քվեաթերթիկների տպագրման փաստով քրեական գործ:
«Դատախազությունը չի բացառել նաեւ կեղծ դրոշմանիշների հնարավորությունը»,-նշեց Գալստյանը:
Կուսակցության ներկայացուցիչը հաստատեց, որ քվեարկության հաշմանդամների իրավունքը չի ապահովվել: ԿԸՀ-ն չի կարողացել հայտնել՝ քանի ընտրատեղամաս է հատկացված եղել նրանց: Կուսակցությունում կարծում են, որ կեսից քիչ: «Այդպիսով, հազարավոր մարդիկ քվեարկելու հնարավորությունից զրկված են եղել»,-նշեց նա:
Կարո՞ղ էր արդյոք Փաշինյանը հրաժարականից հետո մնալ պաշտոնակատար հարցին Գալստյանը պատասխանեց, որ չէր կարող: «Վարչապետին չեն ընտրում ուղիղ ընտրությունների ընթացքում: ՍԴ-ն պետք է գնահատական տա: Երկրում իշխանությունը յուրացվել է»,-կարծիք հայտնեց նա:
Արտակ Գալստյանը մեջբերեց ընտրակաշառքների փորձերի աննախադեպ թվի մասին Փաշինյանի խոսքը եւ հիշեցրեց, որ 83 ընտրատեղամասերում ԿԸՀ նախաձեռնած ստուգումների արդյունքով ավելի քան հազար խախտում է հայտնաբերվել: «Դա հիմք է տալիս հաստատելու, որ ընտրությունները կարող են անվավեր ճանաչվել»,-ասաց նա՝ հավելելով, որ վերահաշվարկը կարող է փոխել ուժերի հավասարակշռությունը:





























