«Ես երբեք ոչ մեկի չեմ սպառնացել եւ չեմ խոսել հեղաշրջման մասին: Դա ծիծաղելի է»: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը՝ արձագանքելով The Washington Post-ի հրապարակմանը, որ նա, իբրեւ, պատրաստվել է հեղաշրջում կատարել երկրում, երբ պարտվել է նախագահական ընտրությունները 2020 թվականին:
«Ցավով հայտնում եմ ձեզ, որ ընտրությունները «պետական հեղաշրջման» իմ հիմնական ձեւն է, եւ եթե ես պատրաստվեի հեղաշրջում կատարել, ամենավերջին մարդկանցից մեկը, որի հետ ես կցանկանայի դա անել, գեներալ Մարկ Միլին է: Նա ստացել է իր աշխատանքը միայն այն պատճառով, որ ամենագերագնահատված գեներալն աշխարհում Ջեյմս Մեթիսը (Պենտագոնի նախկին ղեկավար) նրան չէր հանդուրժում, չէր հարգում եւ չէր երաշխավորում... Ես հեղաշրջումներ կողմնակից չեմ»,-նշել է Թրամփը:
Նախկին նախագահի հայտարարությունն արվել է, երբ Washington Post -ը հրապարակել է հատվածներ թղթակիցներ Քերոլ Լեոնիգի եւ Ֆիլիպ Ռաքերի ապագա գրքից, որում ասվում է, որ Միլին համեմատել է 2020 թվականի ընտրությունների մասին Թրամփի պնդումները Ֆյուրերի ավետարանի հետ:
Միլին անվանել է Թրամփի գործողությունները «Ռեյխսթագի պահ»՝ նկատի ունենալով 1933 թվականի հարձակումը Գերմանիայի խորհրդարանի վրա, որն Ադոլֆ Հիտլերն օգտագործել է որպես պատրվակ նացիստական կառավարումն ամրապնդելու համար:
Գրքում նաեւ ասվում է, որ Միլին այնքան էր մտահոգված Թրամփի՝ ընտրությունները չեղարկելու փորձով, որ նա եւ մյուս ռազմական ղեկավարները ոչ պաշտոնապես սկսել էին պլանավորել՝ ինչպես են հակազդելու, որ Թրամփը չօգտագործի Ամերիկայի զինված ուժերն այնպես, որ պահպանի իշխանությունը:





























