Ավստրալացի գիտնականների խումբը փորձում է մահացու սարդի թույնը վերածել դեղի, տեղեկացնում է AFP-ն։

Հետազոտողները ձագարաձեւ սարդոստայնի սարդերի (աշխարհում ամենամահացու տեսակներից մեկը) թույնն օգտագործել են մի դեղամիջոցում, որը, նրանց կարծիքով, շուտով կարող է օգտագործվել մարդկանց վրա փորձարկումների համար։ Առայժմ փորձարկվող դեղը թեստավորվել է միայն լաբորատոր պայմաններում։

Քվինսլենդի համալսարանի գիտնական Նաթան Փալպանտը տեղեկացրել է, որ թույնն  օգնել է կանգնեցնել մարմնի կողմից «մահվան ազդանշանի» ուղարկումը սրտի նոպայից հետո, ինչի արդյունքում բջիջները մահանում են։

«Սրտի նոպայից հետո  արյան հոսքը դեպի սիրտ նվազում է, ինչը հանգեցնում է թթվածնի պակասի սրտամկանում»,- ասել է Փալպանտը։ «Թթվածնի պակասը հանգեցնում է այն բանին, որ բբջային միջավայրը դառնում է թթու, ինչը ազդանշան է ուղարկում սրտի բջիջներին մահվան մասին։ Չնայած տասնամյակներ տեւող հետազոտություններին՝ ոչ մեկին չի հաջողվել մշակել դեղ, որը կկանգնեցնի մահվան այդ ազդանշանը սրտի բջիջներում, ինչը պատճառներից մեկն է, թե ինչու են սրտի հիվանդությունները շարունակում մնալ մահերի մեջ առաջատարն աշխարհում»։

Թիմը հաջողությամբ օգտագործել է թույնից ստացված սպիտակուցը մարդու սրտի բջջիջներն ախտահարելու համար, որոնք ենթարկվել են սթրեսի սրտի նոպայից։ «Hi1a սպիտակուցը սարդերի թույնից արգելափակում է թթվի հանդեպ զգայուն իոնային խողովակները սրտում, ուստի մահվան մասին ազդանշանը արգելափակվում է, բջիջների մահը նվազում է, եւ մենք տեսնում ենք սրտի բջիջների գոյունակության բարելավում»,- ասել է Փալպանտը։

Հույս կա, որ այդ դեղամիջոցը կօգնի ոչ միայն կանխել սրտի ախտահարումը եւ կյանք փրկել, այլեւ բարելավել դոնորական սրտի որակը փոխպատվաստման ժամանակ։

Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ ձագարաձեւ սարդոստայնի սարդի թույնը նաեւ կարող է օգտակար լինել հարվածներից վնասվածքների նվազեցման համար։

Քվինսլենդի համալսարանը հայտարարել է, որ թիմը նախատեսում է կլինիկական փորձարկումներ անցկացնել մարդկանց վրա ինչպես գլխուղեղի կաթվածի, այնպես էլ սրտային հիվանդությունների ժամանակ «երկու-երեք տարվա ընթացքում»։