Միչիգանի բնակիչը, որնաշխատում էր տան բարեկարգման նախագծի վրա, անսովոր հայտնագործություն է կատարել՝ հայտնաբերելով բոուլինգի մոտ 160 գունդ՝ թաղված տան տակ։
33-ամյա Դեւիդ Օլսոնը իր տան աստիճանները քանդելիս գտել է գնդեր՝ թաղված հողի տակ, տեղեկացնում է NYP-ը։
Գնդերը պատրաստել է Brunswick Bowling Products ընկերությունը, որը գործարան ունի հարեւան Մասկեգոն քաղաքում։
Օլսոնն ասել է, որ ընկերության նախկին աշխատակիցները կապվել են իր հետ Ֆեյսբուքի միջոցով եւ ասել, որ գնդերը տուն են բերել, որպեսզի օգտագործեն դրանք որպես հիմք շինարարական նախագծերի համար։ Նրա խոսքով՝ նա նախատեսում է գնդերն օգտագործել բազմաթիվ նախագծերի համար։





























