Նապոլեոն Բոնապարտի հայտնի սեւ գլխարկներից մեկը սեպտեմբերին աճուրդի կհանվի Փարիզի Sotheby's-ում:
«Նապոլեոնի մշտական ներկայությունն արվեստում եւ նրա պատկերագրության գերակշռությունը վկայում են այն տեւական հմայքի մասին, որ աշխարհն ունի նրա նակտմամբ»,- ասվում է Sotheby-ի կայքում:
1814 թվականին քաղաքական գործիչ Սըր Մայքլ Շոու Ստյուարտի կողմից գնված գլխարկը փոխանցվել է սերնդից սերունդ: Ակնկալվում է, որ գլխարկը կվաճառվի 473 546-ից 710 319 դոլարով:





























