Ֆուտբոլի գնդակներով երկու մեծ անոթ է դրված Մեքսիկայում Մարադոնայի առաջին եկեղեցու մուտքի մոտ, իսկ Դիեգո Մարադոնայի պատկերը չարո գլխարկով ողջունում է հավատացյալներին, գրում է Reuters-ը։

Խաչի ճանապարհ եկեղեցու ներսում ժամերգությունը վերստեղծված է Մարադոնայի լուսանկարներով՝ սկսած նրա մանկությունից մինչեւ խորհրդանշական հանդիպումը Կուբայի հանգուցյալ առաջնորդ Ֆիդել Կաստրոյի եւ Ֆրանցիսկոս պապի հետ։

Եկեղեցին Մեքսիկայի կենտրոնական Պուեբլա քաղաքում բացվել է հուլիսի 7-ին, այն փառաբանում է «կրոնը», որը ստեղծվել է Արգենտինայում 1998թ.՝ հանգուցյալ ֆուտբոլիստ Մարադոնայի երկրպագուների կողմից։

«Մարադոնայի կրոնը» տարածվել է մի քանի երկրներում եւ ավելի քան կես միլիոն երկրպագու ունի։

«Իմ հայրը եւ մայրը կաթոլիկներ են, նրանք ասում են, որ դա խելագարություն է»,- ասել է 22-ամյա ֆուտբոլիստ Անդրեա Էռնանդեսը եկեղեցի այցելելու ժամանակ։ «Բայց մեզ համար, նրանց համար, ովքեր սիրում են ֆուտբոլը, շատ հաճելի է, որ Մարադոնան այդպիսի ճանաչում ունի Մեքսիկայում»։

Եկեղեցին բացած Մարսելո Բուշեն ասել է, որ դա այն վայրն է, «որտեղ մենք կարող ենք խոսել ֆուտբոլի մասին»։

Մարդիկ ընդունել են այն եւ շատ երջանիկ են։ Ես տեսել եմ, թե ինչպես են մարդիկ լալիս, նետվում դեպի նրա լուսանկարները, աղոթում։ Ես ինձ շատ ավելի լավ եմ զգում, որովհետեւ միակ խենթը չեմ»։