Շահույթ չհետապնդող Unicode Consortium-ի կողմից թողարկված նորագույն էմոձիների նախնական ցուցակը, կոչված է ցույց տալու «մեծ գենդերային բազմազանությունը»:

Այդ կապակցությամբ որոշվել է «հղի տղամարդու» էմոձի թողարկել: Sky News-ը հայտնում է, որ նույն սեռի զույգերը եւ գենդերային չեզոք էմոձիները համաշխարհային գրադարանին ավելացված բազմաթիվ ներառական կերպարների շարքում էին, սակայն կարգավորիչը քննադատության է բախվել տրանսգենդերների դրոշը եւ խորհրդանիշը հանելուց հետո: «Հղի տղամարդու» ավելացումը նշանավորում է սմայլիկների բազմազանությունը մեծացնելու մեկ այլ փորձ: