Ֆլորիդայի իշխանությունները բերման են ենթարկել մի տղամարդու, ով մինի գոլֆի դաշտից ալիգատոր է գողացել, ծեծել եւ փորձել է նետել շենքի տանիքին, հաղորդել է Associated Press-ը՝ վկայակոչելով Daytona Beach Shores հանրային անվտանգության վարչությունը:

Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ 32-ամյա տղամարդը ձերբակալվել է հինգշաբթի վաղ առավոտյան, երբ Daytona Beach Shores-ի ոստիկանության աշխատակիցները նկատել են, թե ինչպես է նա փորձում ալիգատորին նետել բարի տանիքին:

Դրանից հետո սպաները տեսել են, թե ինչպես է տղամարդը բռնել ալիգատորի պոչից, հարվածել նրան շենքի կիսածածկին, շպրտել գետնին եւ երկու անգամ հարվածել:

Ֆլորիդա նահանգի Հոումստեդ քաղաքից բերման ենթարկված տղամարդը մեղադրվում է կենդանուն ապօրինի պահելու եւ դաժան վերաբերմունքի մեջ: Տղամարդը ոստիկանությանը հայտնել է, որ մոտակա մինի գոլֆի դաշտից է գողացել ալիգատորին: