Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը հայտարարել է ջրհեղեղից տուժածների համար ԳԴՀ կառավարությունից ավելի քան 300 եվրոյի չափով ֆինանսական օգնություն տրամադրելու մասին, հաղորդում է Deutsche Welle-ը:
Բացի այդ, Շոլցը մտադիր է առաջարկել կառավարությանը վերականգնման ծրագիր, որպեսզի արագ վերանորոգվեն ավիրված տները, ճանապարհներն ու կամուրջները:
«Ամբողջ երկիրը պետք է օգնի ջրհեղեղից տուժածներին արագ, մասշտաբային եւ առանց բյուրոկրատական ձգձգումների»,-ընդգծել է նախարարը:
Հորդառատ անձրեւները, որոնք տեղացել են երկուշաբթի Գերմանիայի արեւմուտքում եւ հարավ-արեւմուտքում, հանգեցրել են ուժգին ջրհեղեղին, որի հետեւանքով զոհվել է 156 մարդ:





























