Իտալիայի մայրաքաղաքում հնագետները հայտնաբերել են քար, որը տեղադրվել է Կլավդիոս կայսեր կողմից: Տիրակալը տեղադրել է այդպիսի քարերը՝ նշելով Հին Հռոմի ընդլայնված սահմանները շուրջ 2000 տարի առաջ: Հնագետներն արդեն հայտարարել են բացահայտման մեծ կարեւորության մասին, չէ որ Հռոմում ընդամենը հայտնաբերվել է 10 այդպիսի քար, ընդ որում՝ վերջին քարի հայտնաբերումից անցել է 100 տարի, գրում է Planet Today-ը:

Տրավերտինյան մարմարե քարն ունի 6,2 ֆուտ բարձրություն եւ թվագրված է մ.թ.ա. 49 թվականին, երբ Կլավդիոսն ընդլայնել էր պաշտոնական սահմանները «պոմերիայի»՝ քաղաքի սրբազան մասի, որում կարելի էր խորարհվել հռոմեական աստվածներին եւ չէր կարելի զենք կրել:

«Պոմերիայի ընդլայնումը խորհրդանշական քայլ էր, սակայն նաեւ օգնել էր ընդունել նոր քաղաքացիներ»,-ասել է Հռոմի հնագիտական թանգարանի ղեկավարը: Նա հավելել է, որ Սենատը շատ վրդովված էր այդ որոշմամբ, քանի որ նրանք չէին ցանկանում ավելի շատ «օտարերկրացիներ» ընդունել: Սակայն պատմաբանները դեռեւս վստահ չեն Պոմերիայի սահմանների հարցում: Վերջին բացահայտումը կարող է օգնել պարզել շատ մանրամասներ այդ ժամանակաշրջանի մասին:

Կայսրն ուներ անողոք, անհրապույր եւ անկանխատեսելի մարդու հեղինկանություն, որը տարված էր պատմությամբ եւ հռոմեական ուղղագրությունը բերափոխելով: Նրա 13-ամյա կառավարումը ընդհատվել է մեր թվարկության 54 թվականին, երբ նրան թունավորել է տիկինը՝ Ագրիպինան, եւ այն ժառանգել է նրա որդեգրված որդին՝ տխրահռչակ Ներոնը:

Համարվում է, որ նա տեղադրել է 140 սահմանային քար Հռոմի շուրջ, սակայն դրանցից միայն 11-ն է պահպանվել՝ ներառյալ վերջին գտածոն: