Թել Ավիվի իշխանությունները որոշել են պարտադրել տեղի բնակիչներին հանձնել իրենց շների ԴՆԹ նմուշները, որպեսզի հայտնաբերեն նրանց, ովքեր չեն մաքրում իրենց կենդանիների հետեւից, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը

Քաղաքացին, որը չի հավաքում իր կենդանու հետեւից, կտուգանվի: Չհավաքված մնացորդները կթեստավորեն քաղաքային տեսուչները, իսկ տուգանքների մասին ծանուցումը կուղարկվի խախտողներին փոստի միջոցով: Ի լրումն՝ շների տերերը կպարտավորվեն վճարել ԴՆԹ թեստերի համար:

Վերջին տվյալներով՝ ներկայում Թել Ավիվի յուրաքանչյուր 11-րդ բնակիչը շուն ունի: Թել Ավիվում կան բազմաթիվ այգիներ շների համար, իսկ կենդանիների տերերին անվճար բաժանվում են փաթեթներ մնացորդները հավաքելու համար:

Սակայն իշխանությունների տվյալներով՝ ամեն ամիս փողոցներում մնում է շուրջ 500 կգ շան կղանքի մնացորդ: