Երեքշաբթի Փարիզում, Մատինյոնի պալատից՝ Ֆրանսիայի վարչապետի նստավայրից ոչ հեռու հրդեհ է սկսվել, տեղեկացրել է France Bleu ռադիոկայանը։
Նրա տվյալներով՝ պատահարի վայր են ժամանել հրշեջ մեքենաները։
Ինչպես նշում է France Bleu-ն, հրդեհը սկսվել է շենքում, որը հիմա վերականգնում են, հրդեհի պատճառը առայժմ չի ճշտվել։
Ինչպես Թվիթերում տեղեկացրել է քաղաքի հրշեջ ծառայությունը, հրդեհն սկսվել է Վարեն փողոցում, Փարիզի յոթերորդ օկրուգում, որտեղ, մասնավորապես, գտնվում են Իտալիայի դեսպանությունը եւ Ռոդենի թանգարանը։ Դեսպանատան հեռախոսը ներկայում չի պատասխանում։





























