Աֆղանստանում թալիբների կողմից իշխանության ուժային բռնազավթումն իրական է միջաֆղանական բանակցություններում առաջընթացի բացակայության դեպքում: Այս մասին հայտարարել է Աֆղանստանի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Զամիր Քաբուլովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ եթե իրական առաջընթաց չլինի, ապա Աֆղանստանում ռազմաքաղաքական հավասարակշռությունը կդասավորվի հօգուտ թալիբների:
Նա նշել է, որ այնուամենայնիվ թալիբներն ի վիճակի չեն բռնազավթելու Աֆղանստանի վարչական խոշոր կենտրոնները:
Քաբուլովն ընդգծել է, որ գործընթացը բացասաբար է ազդում Քաբուլի կառավարության շահերի վրա, սակայն չի կարող հանգեցնել ողջ ռեժիմի տապալման:





























