Կլիմայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջոն Քերին կոչ է արել Չինաստանին միանալ Ամերիկային՝ ջերմոցային գազերի արտանետումները շտապ կրճատելու հարցում, եւ միջազգային դաշինքներն անվանել է կլիմայի փոփոխության դեմ պայքարի օրինակ, հաղորդում է AP-ն:
Քերին աշխարհի առաջնորդներին կոչ է արել արագացնել գործողությունները, որոնք անհրաժեշտ են ջերմաստիճանը բարձրացնելու եւ աշխարհը անդունդի եզրից տեղափոխելու համար: «Դաշնակիցները, գործընկերները, մրցակիցները եւ նույնիսկ հակառակորդները պետք է միասին աշխատեն»,- ասել է նա:
«Կլիմայական ճգնաժամը մեր ժամանակի փորձությունն է, եւ չնայած այն կարող է դանդաղ զարգանալ, բայց ոմանց համար այս փոձությունը նույնքան սուր եւ արդիական է, ինչպես ցանկացած նախորդը»,- ասել է Քերին: «Մենք ժամանակ ենք կորցնում»:
Քերին հաջորդ տասնամյակը անվանել է որոշիչ՝ ասելով, որ աշխարհի երկրները պետք է ակտիվացնեն ջերմոցային գազերի արտանետումները կրճատելու ջանքերը, եթե ցանկանում են կատարել ստանձնած պարտավորությունը՝ սահմանափակել ջերմաստիճանի բարձրացումը ոչ ավելի, քան 1,5 աստիճանով՝ նախաարդյունաբերական մակարդակի համեմատ:
Չինաստանը, Միացյալ Նահանգները եւ Հնդկաստանը ջերմոցային գազերի խոշորագույն արտանետողներն են, ինչը նշանակում է, որ կլիմայի փոփոխությունը վերահսկելու ջանքերը, հավանաբար, կձախողվեն, եթե երեք երկրներն էլ առաջատար չդառնան արտանետումների կրճատման հարցում:
Քերին անդրադարձել է ԱՄՆ-ի ու Չինաստանի հաճախ լարված հարաբերություններին՝ նշելով, որ ապագան կախված է նրանց համագործակցությունից: Նրա խոսքով՝ երկու երկրները նաեւ պետք է խթանեն իրենց հավակնությունները»: «Գաղտնիք չէ, որ Չինաստանը եւ Միացյալ Նահանգները շատ տարաձայնություններ ունեն: Բայց կլիմայի տեսանկյունից, համագործակցությունը միակ գործող միջոցն է` դուրս գալու ներկայիս գլոբալ ինքնասպանությունների պակտից»,- ասել է նա: «Ամերիկային պետք է Չինաստանը` արտանետումները կրճատելու հարցում հաջողության հասնելու համար: Չինաստանին պետք է Ամերիկան, որպեսզի նույնն անի»:





























