Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Դոմինիկ Ռաաբը Բրյուսելին մեղադրել է Ջիբրալթարում «Մեծ Բրիտանիայի ինքնիշխանությունը խափանելու» փորձի մեջ՝ իսպանացի սահմանապահներ մտցնելու օգնությամբ, տեղեկացնում է The Telegraph-ը։

Նախարարի մեկնաբանությունները հաջորդել են Եվրահանձնաժողովի այն առաջարկի հրապարակմանը, թե ինչպես պետք է սպասարկել Ջիբրալթարի սահմանը Բրեքսիթից հետո։

Անցած տարի Մեծ Բրիտանիան, Իսպանիան եւ Ջիբրալթարը պայմանավորվել էին, որ ԵՄ Frontex սահմանապահ գործակալությունը կվերահսկի ցամաքային սահմանը Ջիբրալթարի կողմից։

Բայց նախօրեին հրապարակված առաջարկներում Բրյուսելն իսպանացիներին, որոնք վաղուց հայտարարում էին, որ Ջիբրալթարը պետք է գտնվի իրենց հսկողության տակ, առաջարկել է ապահովել սահմանի պահպանումը։

Արտաքին գործերի նախարարության աղբյուրն ասել է, որ դա հավասարազոր է «իսպանական կոշիկների առկայությանը» Ջիբրալթարի հողի վրա, եւ Լոնդոնը կմերժի այդ առաջարկը։