ԱՄՆ զինվորականները օդային հարված են հասցրել «Ալ Քաիդայի» հետ կապված խմբավորմանը Սոմալիում։

Ինչպես տեղեկացրել է Պենտագոնի մամուլի քարտուղար Սինդի Քինգը, «Աշ Շաբաբ» խմբավորման գրոհայիններին հասցված հարվածը տեղի է ունեցել «Սոմալիի Գալկայոյի շրջակայքում», Մոգադիշոյից մոտ 430 մղոն հյուսիս-արեւելք։

ԱՄՆ Աֆրիկյան հրամանատարությունը (AFRICOM) մեկ օդային հարված է հասցրել Սոմալիի կառավարության հետ համակարգմամբ։ Մարտական վնասի գնահատականը դեռեւս չի ավարտվել «Աշ Շաբաբի» եւ սոմալիական ուժերի միջեւ շարունակվող բախումների պատճառով, սակայն  հրամանատարության նախնական գնահատականն այնպիսին է, որ այդ հարվածի հետեւանքով խաղաղ բնակիչներ չեն տուժել եւ չեն զոհվել։

Սոմալիի կառավարությունը նույնպես հաստատել է, որ հարված է հասցվել՝ նշելով, որ այն տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 11.05-ին Գալմուդուգ նահանգում, «պաշտպանելու համար Սոմալիի ազգային բանակի քաջարի կոմանդոսներին»։