Տաջիկստանում ռուսական ռազմակայանն ուժեղացնում են զրահատեխնիկայով Աֆղանստանում իրավիճակի սրացման ֆոնին, տեղեկացնում է Ինտերֆաքսը։

«Մինչեւ հուլիսի վերջ 201-րդ ռազմակայանի մոտոհրաձգային ստորաբաժանումները կստանան 17 արդիական հետեւակի մարտական մեքենա (БМП-2), ինչը թույլ կտա էապես մեծացնել դրանց մարտական հնարավորությունները ցանկացած իրադրությունում առաջադրանքը կատարելիս»,- լրագրողներին տեղեկացրել է Կենտրոնական զինվորական օկրուգի (ԿԶՕ) զորքերի հրամանատար Ալեքսանդր Լապինը։