Նիգերիայի իշխանությունները հայտարարել են, որ իրենց հաջողվել է հասնել գյուղի 100 առեւանգվածների ազատագրմանը, տեղեկացնում է DW-ն։

Մանավայի բնակիչները հյուսիսարեւմտյան Զամֆարա նահանգում 42 օր պատանդ էին զինված ավազակախմբերի ձեռքում։

«Զամֆարայի պետական ոստիկանությունը՝ անվտանգության եւ ներքին գործերի նախարարության հետ համագործակցությամբ, հաջողությամբ իրականացրել է առեւանգված զոհերի անվերապահ ազատագրումը»,- լրագրողներին ասել է Զամֆարայի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Մուհամադ Շեհուն։

Ավազակները սովորաբար պահանջում են փրկագին գերիներին ազատ արձակելու համար, բայց այս անգամ նրանք ազատ արձակվեցին «առանց որեւէ ֆինանսական կամ նյութական շահի»,- ավելացրել է Շեհուն։

Ոստիկանության ներկայացուցիչն ասել է, որ գյուղի բնակիչները «բուժզննում կանցնեն եւ կհարցաքննվեն» իրենց ընտանիքներ վերադառնալուց առաջ։