Իսրայելը միջգերատեսչական խումբ է ստեղծել լրտեսական ծրագրային ապահովման մասին պնդումներն ուսումնասիրելու համար, հաղորդում է Reuters-ը:

Աղբյուրների խոսքով՝ խումբը գլխավորում է Իսրայելի ազգային անվտանգության խորհուրդը, որը ենթարկվում է վարչապետ Նաֆթալի Բենեթին եւ ունի ավելի լայն տեղեկություն, քան ՊՆ-ն, որը վերահսկվում է Pegasus ծրագրային ապահովումը:

Գլոբալ հետաքննության մեջ, որը հրապարկել են կիրակի աշխարհի տարբեր երկրների 17 մեդիա կազմակերպություններ փարիզյան ոչ կոմերցիոն լրագրողական Forbidden Stories խմբի ղեկավարությամբ, ասվում է, որ Pegasus-ն օգտագործվել է աշխարհի տարբեր երկրներից լրագրողներին, քաղաքական գործիչներին, իրավապաշտպաններին լրտեսելու համար: