Սաուդյան Արաբիայի իշխանությունները հերքում են հանցակցությունը Pegasus էլեկտրոնային լրտեսության համակարգի օգտագործմամբ մարդկանց հետապնդման կազմակերպությանը։ Այս մասին տեղեկացրել է տեղի Al Riyadh թերթը՝ հղում կատարելով թագավորության ղեկավարությունում ունեցած աղբյուրին։

«ԶԼՄ-ներում տարածված լուրերն իբր թագավորությունում տեղի ունեցած՝ մարդկանց անձնական կոնտակտներին հետեւելու ծրագրի օտգագործման մասին բացարձակապես անհիմն են»,- նշել է պաշտոնյան, որի անունը չի բացահայտվում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ Սաուդյան Արաբիայի քաղաքականությունը եւ նրա սկզբունքները «ամուր են եւ ոչ մի ընդհանուր բան չունեն այն գործելակերպի հետ, որի մասին հիշատակվում է մամուլում»։

Հուլիսի 18-ին Ֆրանսիայում բազավորված Forbidden Stories ՀԿ-ն («Արգելված պատմություններ») եւ տարբեր պետությունների 17 լրատվամիջոցներ հրապարակել էին հետաքննություն, որում ասվում էր, որ մի շարք երկրներ, ներառյալ Սաուդյան Արաբիան, կարող էին հետեւել առնվազն 50 հազար մարդու ողջ աշխարհում՝ իսրայելական Pegasus էլեկտրոնային լրտեսության համակարգի օգնությամբ, որը ստեղծել է NSO Group կորպորացիան։