Կանադայում անտառային կրակի դեմ պայքարող փրկարարներից գողացել են սարքավորումը, որն արժեր 42 հազար կանադական դոլար (33,3 հազար ԱՄՆ դոլար), հաղորդում է CBS-ը:
Մասնավորապես, գողացել են պոմպերը, բենզինային սղոցը եւ գեներատորները:
Բրիտանական Կոլումբիայում գրանցվել է մոտ 300 անտառային հրդեհ:
Կրակի մարման աշխատանքներին մասնակցում է 3,1 հազար մարդ:





























