Մադագասկարի դատախազությունը հայտարարել է հինգշաբթի երկրի նախագահ Անդրի Ռաձուելինուի դեմ մահափորձի կանխման մասին, տեղեկացրել է AFP գործակալությունը։

Նրա տեղեկություններով՝ ձերբակալվել է մի քանի մարդ, ինչպես Մադագասկարի քաղաքացիներ, այնպես էլ օտարերկրացիներ։

Ինչպես գործակալությանը հաղորդել է դիվանագիտական աղբյուրը, ձերբակալվածներից երկուսը ֆրանսիացի է։