ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը հայտարարել է, որ Ուհանում լաբորատորիան փորձեր չի անցկացրել կորոնավիրուսի ստեղծման եւ ուժեղացման հարցով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ինչ վերաբերում է վիրուսաբանության ուխանյան ինստիտուտին, այն երբեք կորոնավիրուսի մշակման կամ ստեղծման հարցով փորձեր չի անցկացրել»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ ակադեմիական հանրության ներսում կա կոնսենսուս, որ կորոնավիրուսն ունի բնական ծագում:





























