Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Հասարակածային Գվինեայի նախագահի որդու նկատմամբ՝ շքեղ առանձնատների, մասնավոր ինքնաթիռների եւ Մայքլ Ջեքսոնի 275.000 դոլար արժողությամբ ձեռնոցների վրա ծախսված միլիոնավոր դոլարները անօրինական կերպով յուրացնելու համար, հաղորդել է Reuters-ը:
Արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը հայտարարել է, որ Թեոդորո Օբիանգ Մանգեն, ով նաեւ Հասարակածային Գվինեայի փոխնախագահն է, ներգրավված է «կոռուպցիոն գործարքների եւ կաշառակերության մեջ՝ շքեղ կենսակերպի համար, որն անհամատեղելի է որպես պետական նախարար նրա աշխատավարձի հետ»:
Օբիանգը 100 միլիոն դոլար արժողությամբ առանձնատուն է գնել Փարիզում, 38 միլիոն դոլար արժողությամբ անձնական ինքնաթիռ, շքեղ զբոսանավ եւ տասնյակ շքեղ ավտոմեքենաներ, այդ թվում՝ Ferrari, Bentley եւ Aston Martins:
Արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ նա նաեւ գնել է Մայքլ Ջեքսոնի իրերից՝ ներառյալ 275.000 դոլար արժողությամբ ձեռնոցը, որը Ջեքսոնը կրում էր իր շրջագայության ընթացքում:
Նրա հայրը՝ նախագահ Թեոդորո Օբիանգ Նգեմա Մբասոգոն, ղեկավարում է Հասարակածային Գվինեան 1979 թվականի հեղաշրջման արդյունքում իշխանության գալուց ի վեր՝ Իսպանիայից անկախանալուց տասնմեկ տարի անց:
Համաշխարհային բանկի տվյալներով՝ վերջին մի քանի տասնամյակների ընթացքում երկիրը հարստացել է նավթի պաշարների շահագործման շնորհիվ, սակայն բնակչության ավելի քան 76 տոկոսը աղքատ է:



























