Էկվադորի երկու բանտերի մրցակցող հանցախմբերի բախումների հետեւանքով զոհվել է առնվազն 18 մարդ, վիրավորվել են տասնյակ մարդիկ, հաղորդում է AP-ն։

Բանտի ղեկավարության տվյալներով՝ բռնությունը սկսվել է Գույակիլ քաղաքի գլխավոր բանտում, ինչպես նաեւ Էկվադորի կենտրոնում՝ Լատակունգի բանտում։ Բախումների ընթացքում վիրավորվել է ինը ոստիկան եւ 35 բանտարկյալ։ Ոստիկանությունը վերականգնել է բանտերի նկատմամբ վերահսկողությունը։

Լատակունգի բանտից ձեռնարկվել է փախուստի փորձ, բերման է ենթարկվել 45 կալանավոր։

Հունիսին Էկվադորի բանտում հանցախմբերի միջեւ ծեծկռտուքի հետեւանքով զոհվել է երկու, վիրավորվել՝ 11 մարդ։ Փետրվարին էկվադորյան բանտերում բախումների հետեւանքով զոհվել է շուրջ 80 կալանավոր։