ԿՀՎ-ն կորոնավիրուսի ծագման մասին վերջնական եզրակացության չի եկել: Այս մասին NPR-ին տված հարցազրույցում ասել է ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բեռնսը:
«Այսօր անկեղծ պատասխանն այն է, որ մենք չենք կարող վերջնական եզրակացություն անել այն մասին, թե արդյոք վիրուսը ծագել է լաբորատորիայում դժբախտ դեպքի թե վարակված կենդանուց մարդուն փոխանցման արդյունքում»,-ասել է Բեռնսը:
«Մենք համառորեն կաշխատենք ավելի իմանալու համար: Իրականությունն այն է, որ Չինաստանի կառավարությունը թափանցիկ չի եղել, սկզբնապես լիարժեք չի համագործակցել ԱՀԿ-ի հետ, իսկ վերջերս ենթադրել է, որ կհրաժարվի հետագայում համագործակցել: Եվ դա շատ ցավալի է»,-նշել է նա:





























