Սալվադորի իշխանությունը նախկին նախագահ Սանչես Սերենին եւ 9 բարձրաստիճան պաշտոնյաներին ձերբակալելու օրդեր է տվել, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով կոռուպցիայի եւ փողերի լվացման գործով հետաքննությանը:
Նշվում է, որ Սանչես Սերենը գտնվել է երկրի սահմաններից դուրս, իսկ նախագահ Մաուրիսիո Ֆունեսի կառավարության 6 նախկին պաշտոնյաներ ձերբակալվել են:
Գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Սերենը եւ այլ պաշտոնյաներ, այդ թվում առողջապահության, ֆինանսների, աշխատանքի, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի նախարարությունների նախկին ղեկավարների նկատմամբ հետապնդում է իրականացվում փողերի լվացման, անօրինական հարստացման մեղադրանքով:




























