ԱՄՆ-ի եւ Իրաքի պաշտոնյաները քննարկում են ամերիկացիների ռազմական ներկայությունը երկու երկրների ղեկավարների միջեւ կայանալիք հանդիպման նախաշեմին: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է Սպիտակ տանն ընդունել Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քազիմիին եւ, ինչպես սպասվում է, Քազիմին կքննարկի արտասահմանյան զորքերի դուրսբերման կոնկրետ գրաֆիկ:
Իրաքի տարածքում գտնվում է մոտ 3500 արտասահմանցի զինծառայող, այդ թվում՝ 2500 ամերիկացի զինծառայողներ, որոնք 2014 թվականից պայքար են մղում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ:




























