Եվրոպացիները զանգվածաբար հետաձգում կամ չեղարկում են իրենց ամրագրումները: Այս մասին «Հայաստանում եւ Վրաստանում տուրիզմը պանդեմիայի ֆոնին» թեմայով Երեւան-Թբիլիսի տեսակամուրջի ժամանակ հայտարարեց Վրաստանի տուրիզմի ասոցիացիայի հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի պետ,  Check-in Travel ընկերության տնօրեն Իյա Գեդեվանիշվիլին:

Նրա խոսքով՝ այդ վակուումը մասամբ լրացնում են Ուզբեկստանից, Ղազախստանից եւ Բելառուսից զբոսաշրջիկները:

Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիներին, նրա խոսքով, Վրաստան նրանց այցի կարգը չի փոխվել: «Կորոնավիրուսի դեմ չպատվաստված կամ ամբողջությամբ կուրսը չանցած քաղաքացիները պետք է սահմանին ՊՇՌ բացասական թեստ ներկայացնեն, որը հանձնել են 72 ժամ առաջ, եւ մուտքից 72 ժամվա ընթացքում եւս մեկ թեստ պետք է հանձնեն»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ պատվաստված քաղաքացիները, որոնք Վրաստան են մեկնում ցամաքային ճանապարհով, սահմանին պարտավոր են ՊՇՌ թեստ ներկայացնել բացասական արդյունքով, իսկ օդային ճանապարհով են մեկնում, ազատվում են թեստավորումից: