Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը շարունակում է անհաջող մրցելույթների շարքը Աստրախանում ընթացող շախմատի ՖԻԴԵ-ի Գրան-Պրիի խաղարկության 6-րդ առաջնությանը:

6-րդ տուրում Հակոբյանը պարտվել է չինացի Վան Յուին: Մյուս պարտիաներում Ալեքսեեւը հաղթել է Էլյանովին, Ինարկիեւը՝ Գելֆանդին, Յակովենկոն՝ Պոնոմարյովին:

Մամեդյարով – Հաշիմով, Սվիդլեր – Լեկո, Իվանչուկ — Ռաջաբով պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

Հայ գրոսմայստերը 6-րդ տուրից հետո զբաղեցնում է վերջին՝ 14-րդ տեղը: Մասնակիցների դասավորությունը 7-րդ տուրից առաջ.

1. Ինարկիեւ 4

2. Յակովենկո 3½

3. Լեկո 3½

4. Հաշիմով 3½

5. Էլյանով 3½

6. Ալեքսեեւ 3

7. Ռաջաբով 3

8.Գելֆանդ 3

9.Վան Յու 3

10.Պոնոմարյով 2½

11. Մամեդյարով 2½

12. Սվիդլեր 2½

13. Իվանչուկ 2½

14. Հակոբյան 2