Տարհանման չվերթները վերսկսվել են Քաբուլի օդանավակայանում, հաղորդում է Reuters-ը:
Օդանավակայանում քաղաքացիական անձանց թիվը քչացել է:
«Շատ մարդիկ, ովքեր այստեղ էին երեկ, արդեն գնացել են տուն»,-ասել է գործակալության աղբյուրը:
Չվերթները ժամանակավոր դադարեցվել էին երկուշաբթի, երբ, ակնատեսների խոսքով, առնվազն 5 մարդ էր զոհվել: Դեռ պարզ չէ՝ արդյոք նրանց գնդակահարել են թե զոհվել են հրմշտոցի հետեւանքով:





























