Մայիսի 17-ին սպանություն է գրանցվել Հրազդան քաղաքում:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մայիսի 17-ին, ժամը 00.40-ի սահմաններում հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնի տարբեր մասերում ստացած կտրած-ծակած վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 1979 թ. ծնված Քրիստինե Զ.-ն, 1977 թ. ծնված Սամվել Թ.-ն և 1948 թ. ծնված Մարգարիտ Թովմասյանը:
Ստացած վնասվածքներից Մարգարիտ Թովմասյանը հիվանդանոցում մահացել է:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00.10-ի սահմաններում, նշված շենքի բակում, վիճաբանության ժամանակ, վերջիններիս դանակահարել է 1989 թ. ծնված Արբակ Ն.-ն:
Արբակ Ն.-ն ձերբակալված է, կատարվում է նախաքննություն:



























